Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արսենի տեսակը և իշխանություն պահելու ձեր կեղտոտ գործիքները

Արսենի տեսակը և իշխանություն պահելու ձեր կեղտոտ գործիքները
11.11.2026 | 13:12

Ես ու ընկերս՝ Զավենը, Ստեփանավանի շտաբի դիմաց կանգնած ծխում էինք։ Արսենը մոտեցավ ընկերոջս ու խնդրեց, որ ՔՊ-ի՝ Ստեփանավանի թեկնածուի հասցեին սուր խոսքերով տեսանյութ չձայնագրի՝ ասելով.
«Տղե՛րք ջան, եկե՛ք մենք իրենց պես վիրավորանքներով քարոզ չանենք, որ ժողովրդին սովորեցնենք, որ անկախ քաղաքական հայացքներից՝ մենք մի քաղաքի բնակիչ ենք»։
Ընկերս ջնջեց նյութը, չնայած որ լրիվ տեղին քննադատություն էր արել։ Արսենը համբուրեց նրա այտն ու ասաց. «Մերսի՛, ցավներդ տանեմ»։
Մեր պայքարի ընկերն էր Արսենը։ Լավ ու հանգիստ կյանքը թողած՝ ուզում էր համայնքը շենացնել՝ տարածելով համախմբման գաղափարը։
Չէ՛, դե դուք չէիք կարող դա մարսել։ Ընտրություններից 4 օր առաջ ձերբակալեցիք՝ իբր կաշառք է բաժանել։ Ձեր պրոքսի ուժն էլ, թե բա՝ «մենք իրական ընդդիմություն ենք», ժողովրդին խաբելով ընտրվեց, հիմա էլ ուզում է միանալ ձեզ։
Ա՛յ այսպիսի կեղտոտ գործիքներով, մարդկային կյանքերի հաշվին եք իշխանություն պահում։
Արփի՛ Դավոյան, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել։

Սերո ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ